Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի 2002-ին պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկություններում

Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի 2002-ին պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկություններում

PanARMENIAN.Net - Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի այն ձեռնարկություններում, որոնք որպես գույք պարտքի դիմաց փոխանցվել են ռուսական կողմին: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում վճարել պարտքը և հետ ստանալ մոտ 93 մլն դոլարի դիմաց 2002-ին Ռուսաստանին փոխանցած ռազմավարական հզորությունները, այդ թվում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը։

Փաշինյանը պատասխանել է, որ թեման ռուս գործընկերների հետ քննարկել են և կոչը ռուսական կողմին եղել է ոչ թե օբյեկտները հետ վերցնելն, այլ ներդրումներ անելը, հայտնում է «Ազատությունը»։

«Այդ կարողությունների պոտենցիալն, ըստ էության, օգտագործված չէ։ Շատ բաներ կան, որ ուղղակի դռները փակված են, և այս հարցը մենք Ռուսաստանի կառավարության գործընկերների հետ քննարակել ենք», - հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ անձամբ քննարկել է նաև «Մարս» գործարանի հարցը։

«Ես անձամ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եմ քննարկել այդ հարցը, և այդ շեշտադրումներով, որ ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են և այսօր դրա չնչին տոկոսն է որևէ ձևով զբաղված, և հետևաբար պետք է աշխատի այդ հզորությունը, որպեսզի ծառայի տնտեսական զարգացմանը», - ասել է Փաշինյանը։

2001թ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ Պուտինն ու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկեցին Ռուսաստանին Հայաստանի ունեցած 114 միլիոն դոլարի պարտքը մարելու խնդիրը: Մասնավորապես, պարտքի դիմաց Ռուսաստանին առաջարկվեցին հայաստանյան մի շարք ձեռնարկություններ, և մեկ տարի անց Հայաստանը 100 միլիոն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց Հրազդանի ջերմակայանը, «Մարս» գործարանը և 3 գիտական հաստատություններ՝ Մաթեմատիկական մեքենաների, Նյութագիտության և Ավտոմատ կառավարման ինստիտուտները: Ընդ որում, «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը հայկական կողմից ստորագրեց այն ժամանակ դեռ պաշտապանության նախարար Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---