Ճապոնիայի մերձափնյա պահպանություն. Չինաստանի ՌԾՈւ-ի հերթապահ նավերը մոտեցել են վիճելի կղզիներին

Ճապոնիայի մերձափնյա պահպանություն. Չինաստանի ՌԾՈւ-ի հերթապահ նավերը մոտեցել են վիճելի կղզիներին

PanARMENIAN.Net - Ճապոնիայի մերձափնյա պահպանությունում հաղորդել են, որ Չինաստանի ՌԾՈւ-ի երեք հերթապահ նավեր մոտեցել են Սենկակու վիճելի կղզիներին, փոխանցում է BBC-ն:

Մի քանի օր առաջ ՉԺՀ իշխանությունները հայտարարել են, որ ծրագրում են հետազոտել վիճելի կղզիները:

Ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը իր աջակցությունն է հայտնել Ճապոնիային, սակայն ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է առավելագույն ջանքեր ներդնեն` լարվածության ավելացում թույլ չտալու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---