ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՓԱՐՈՍ ԴԱՌՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - 2007 եւ 2008 թվականին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքները կեղծելու ցանկացած փորձ մեծ խնդիրներ կառաջացնի: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: «ԱՄՆ գտնում են, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար եւ պետք է այդպես ընկալվեն ինչպես հայ ընտրողների, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից», - նշել է նա: «Իրականում սա պարզ ճշմարտություն է: Ժողովրդավարական երկրներում նոր առաջնորդներին ընտրում են քվեատուփի միջոցով: Այս տարածաշրջանում որոշ այլ ընտրությունների դասը պետք է չափազանց պարզ եւ հստակ լինի ցանկացած մեկի համար, ով գայթակղություն կունենա կեղծել ընտրությունների արդյունքները: Մարդիկ հիմար չեն եւ կհայտնաբերեն դա, ինչը կառաջացնի մեծ խնդիր` հղի ահռելի ռիսկերով», - հայտարարել է դեսպանը: Էվանսը նշել է նաեւ, որ ցանկացած երկրում ժողովրդավարությունը պետք է զարգանա իր պատմությանը, մշակույթին եւ առկա հանգամանքներին համապատասխան: «Ամուր եւ անսասան ժողովրդավարությամբ Հայաստանը կարող է փարոս դառնալ նրանց համար այս տարածաշրջանում, ովքեր փորձում են ժողովրդավարություն հաստատել իրենց երկրներում»,- հայտարարել է Էվանսը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---