Վարդան Սեդրակյանը հասկացել է, որ Սերժ Սարգսյանը կրկնում է իր քայլերը

Վարդան Սեդրակյանը հասկացել է, որ Սերժ Սարգսյանը կրկնում է իր քայլերը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը հասկացել է, որ Սերժ Սարգսյանը սկսել է կրկնել իր քայլերը: Ըստ Սեդրակյանի՝ գործող նախագահն էլ է շնորհակալություն է հայտնում նախորդ նախագահներին, որ չեն առաջադրվել, ինչը ինքն էլ է արել: «Ցանկացած կրկնօրինակը միշտ բնօրինակի հակառակ պատկերն է տալիս»,- ասաց նա: Վարդան Սեդրակյանը ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ մարզեր չի գնալու, «ազգաբնակչությանը ձեռքով, գլխով, աչքով բարևելու մտադրություն չունի»: «Նախընտրում եմ բազկաթոռին նստած հետևել, թե մեր թեկնածուները ինչպես են գնում մարզեր: Իսկ ժողովուրդը թոշակների, աշխատվարձի բարձրացումներից հետո ինչպես է ողջունում Սերժ Սարգսյանին: Փուչիկներով գնալ պետք չի. դա նրանց մոտ լավ չի ստացվում»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:

Թեկնածուն տեղեկացրեց, որ մինչև փետրվարի 1-ը պասիվ քարոզարշավ կվարի,որ «մյուսները մի փոքր բարելավվեն իրենց դիրքերը»:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---