Լոնդոնի Հիթրոուն մտադիր է ձյան պատճառով չեղյալ հայտարարել 130 չվերթ

Լոնդոնի Հիթրոուն մտադիր է ձյան պատճառով չեղյալ հայտարարել 130 չվերթ

PanARMENIAN.Net - Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանի` Լոնդոնի Հիթրոուի ղեկավարությունը երկուշաբթի օրը որոշում է ընդունել ձյան պատճառով չեղյալ հայտարարել 130 չվերթ, ինչը կազմում է օրական չվերթների ընդհանուր թվի 10 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այսպես, չվերթների մի մասը չեղյալ հայտարարելը թույլ կտա ավելացնել ժամանող ինքնաթիռների միջև ժամանակային դադարը վատ տեսանելիության պայմաններում: Չեղյալ հայտարարված չվերթների հիմնական մասը պատկանում է British Airways ավիափոխադրողին:

Բրիտանացի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, ձյունը, թեպետ ոչ այդքան առատ, կշարունակի տեղալ մինչև երեքշաբթի երեկո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---