Մալիում ԵՄ առաքելության հրամանատարը երկրի մայրաքաղաք կժամանի հունվարի 21-ին

Մալիում ԵՄ առաքելության հրամանատարը երկրի մայրաքաղաք կժամանի հունվարի 21-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը, ով նախորդ հինգշաբթի նշանակվել է Մալիում ԵՄ առաքելության հրամանատար, այդ երկրի մայրաքաղաք Բամակո կժամանի հունվարի 2-ին, փոխանցում է ՌԻԱ Նովստին:

ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած նիստի ժամանակ հաստատել են 15 ամսով նախատեսվող առաքելության մեկնարկը. վերջինիս բյուջեն 12.3 մլն եվրո է:

Ծրագրվում է, որ ԵՄ-ն իր առաքելությունը Մալիում կսկսի փետրվարի 2-րդ կեսին: Ընդհանուր առմամբ, Մալի կուղևորվի մոտ 500 հոգուց բաղկացած զորակազմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---