Աբխազիայում սպանվել է օրենքով գող Սուխումցի Աստիկը, որը համարվում էր Դեդ Հասանի հակառակորդը

Աբխազիայում սպանվել է օրենքով գող Սուխումցի Աստիկը, որը համարվում էր Դեդ Հասանի հակառակորդը

PanARMENIAN.Net - Աբխազիայում սպանվել է օրենքով գող Աստամուր Գուլիան՝ Սուխումցի Աստիկը, որը համարվում էր Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հակառակորդը, որին սպանեցին հունվարի 16-ին Մոսկվայում: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է «Նաշա Աբխազիա» պարբերականը:

31-ի Գուլիայի դեմ հարձակումը կատարվել է Սուխումի փողոցում: Նրան մեքենա է մոտեցել, որտեղից կրակ է բացվել նրա ուղղությամբ: Հունվարի լույս 20-ի գիշերը նա մահացել է հիվանդանոցում:

Գուլիան ստացել է օրենքով գողի կարգավիճակ 2012. դեկտեմբերի 10-ին Դուբայում: Այնտեղ տեղի ունեցավ մոտ 60 օրենքով գողերի հավաք, որոնք հակազդում էին Դեդ Հասանին: Հանդիպման ժամանակ «թագադրվեցին» 16 օրենքով գողեր, ինչը դիտարկվում էր որպես մարտահրավեր Ուսոյանին: Վերջերս հանցավոր միջավայրում նոր «թագադրումների» մորատորիում էր գործում, որը համարձակվում էին խախտել միայն Դեդ Հասանի կողմնակիցները:

Դուբայի հավաքից հետո Ուսոյանի մերձավորները որս սկսեցին այնտեղ «թագադրվածների» դեմ: Իրավիճակը շտկելու համար դեկտեմբերի վերջում Մոսկվա ժամանեցին Դեդ Հասանի երկու հակառակորդներ Մերաբ Ջանգվելիձեն (Սուխումցի Մերաբը) և Ջեմո Միքելաձեն (Ջեմո):

Ըստ վերլուծաբանների, Դեդ Հասանի մահից հետո հանցավոր աշխարհում իշխանության վերաձևում կսկսվի: «Փրայմ քրայմում» նշում են, որ Գուլիայի մահը, հավանաբար, վրեժ էր Ուսոյանի սպանության համար, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---