ԳԵՐՄԱՆԻԱՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԿՍԿՍԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԻՑ20 հուլիսի 2005 - 08:47 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում հրատարակվել է առաջին բրոշյուրը ցեղասպանության մասին, որը կդառնա առաջին ուսումնական ձեռնարկը դպրոցականների համար: Նախօրեին Գերմանիայի կրթության նախարար Հոլգեր Ռուպպրեխտը ներկայացրել է բրոշյուրը, որի վերնագիրն է` «Ցեղասպանությունները եւ բռնության կիրառմամբ պետական հանցագործություները 20 դարի սկզբում, որպես դպրոցական պարապմունքի թեմա»: Ուսումնական ձեռնարկի ստեղծման գաղափարը առաջացել է ընթացիկ տարվա փետրվարին, երբ Գերմանիայում ակտիվ բանավեճ էր ծավալվել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի «Հայոց ցեղասպանության» մասին: Բրոշյուրի մշակմանը մասնակցել են գերմանացի գիտնականներ, ինչպես նաեւ Բոխումի հայտնի համալսարանը: Ուսումնական ձեռնարկը կազմված է երկու մասից: Առաջինում սահմանված են ցեղասպանության հիմնական հատկանիշները եւ պատճառները, երկրորդում` ներկայացված է ցեղասպանությունների պատմությունը, մասնավորապես թութսիների ոչնչացումը Ռուանդայում եւ հայերինը Օսմանյան Թուրքիայում: 20 դարի ցեղասպանությունները ուսումնասիրող առաջին դպրոցականները կլինեն Բրանդենբուրգի դպրոցների աշակերտները, հաղորդում է DDP/Պոտսդամը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |