Հայաստանի շախմատի չեմպիոնուհի է դարձել Աննա Հայրապետյանը21 հունվարի 2013 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել է Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Հայաստանի չեմպիոնուհի է դարձել միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: Վերջին տուրում նա հաղթանակ է տարել Մարինա Գասպարյանի նկատմամբ և նվաճել չեմպիոնական տիտղոսը: 9-ը հնարավորից Հայրապետյանը վաստակել է 7 միավոր և առաջին անգամ դարձել Հայաստանի չեմպիոնուհի: Հայրապետյանը ստացել է 300 հազար դրամ և 2013թ-ին Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու իրավունք: Երկրորդ հորիզոնականը 6.5 միավորով զբաղեցրել է Արմինե Բաբայանը: Նույնքան միավոր է վաստակել նաև Նարինե Գասպարյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա բրոնզե մեդալի է արժանացել: Շախմատիստուհիները վաստակել են, համապատասխանաբար, 200 և 150 հազար դրամ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |