Տիգրան Պետրոսյան. Չափազանց դժվար էր առաջնության հենց մեկնարկից պահել առաջատարի դիրքը

Տիգրան Պետրոսյան. Չափազանց դժվար էր առաջնության հենց մեկնարկից պահել առաջատարի դիրքը

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճելուց հետո գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը խոստովանեց, որ վերջին պարտիան շատ բարդ էր ու լարված: 9-րդ տուրում Պետրոսյանի մրցակիցը Ավետիք Գրիգորյանն էր, և հաղթանակի դեպքում հենց նա էլ դառնալու էր չեմպիոն, սակայն հանդիպումն ավարտվեց խաղաղ ելքով:

«Մինչև վերջին վայրկյանն էլ լարվածություն կար: Երկկողմ հետաքրքիր քայեր էինք կատարում, բայց դիրքը ոչ ոքիի էր, և ինձ հաջողվեց գտնել ճիշտ քայերը, վաստակել կես միավոր, ինչը շատ ձեռնտու էր: Ավետիքը շատ ուժեղ մրցակից էր: Մոտ 4-րդ տուրից հետո ես զգում էի, որ չեմպիոնության համար պայքարելու են Հայաստանի վերջին 3 տարվա չեմպիոնները, այդպես էլ եղավ»,- ասել է շախմատիստը:

Պետրոսյանն անկեղծացավ, որ շատ է հոգնել, քանի որ չափազանց դժվար էր առաջնության հենց մեկնարկից պահել առաջատարի դիրքը, քանի որ հետապնդողները լավ էին հանդես գալիս և հաղթանակներ էին տոնում:

«Մինչև վերջին պարտիան չէի կարող թուլանալ: Կարծեմ վերջին տարիների ընթացքում ոչ մեկի չի հաջողվել չեմպիոն դառնալ 2 անգամ անընդմեջ, ուրախ եմ, որ ամրապնդեցի դիրքս հավաքականում և կձորձեմ լավ ելույթ ունենալ: Մի քիչ կհանգստանամ և կպատրաստվեմ մրցաշարերին: Արդեն փետրվարի 10-ին եմ մասնակցելու Aerophlot open-ին»: ,- նշել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---