Աննա Հայրապետյան. Միայն վերջին տուրից առաջ հավատացի, որ չեմպիոն կդառնամ

Աննա Հայրապետյան. Միայն վերջին տուրից առաջ հավատացի, որ չեմպիոն կդառնամ

PanARMENIAN.Net - «Շատ հաճելի է դառնալ Հայաստանի չեմպիոն: Լարված մրցաշարի ավարտից հետո բավականին թեթևություն եմ զգում: Անցած տարվա առաջնությունն իր բարդությունն ուներ, բայց այս տարի էլ այն հեշտ չէր: Բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր պայքարում են անցել»,- Հայաստանի շախմատի կանանց առաջնության հաղթողի կոչումը նվաչելուց հետո նշել է Աննա Հայրապետյանը:

Շախմատիստուհու խոսքով, վերջին տուրից առաջ է նա հավատացել, որ կդառնա չեմպիոն, քանի որ մինչ այդ առաջատարն անընդհատ փոփոխվում էր: « Բայց ես հասկանում էի, որ սայթաքելու իրավունք չունեմ: Ուրախ եմ, որ երկրորդ տարին անընդմեջ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում» ,- ավելացրեց Հայրապետյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---