Արման Մելիքյանը հրաժարվում է սկսել քարոզարշավը

Արման Մելիքյանը հրաժարվում է սկսել քարոզարշավը

PanARMENIAN.Net - Քանի դեռ լուծված չէ ընտրությունների օրինականության և իրավաչափության խնդիրը, ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը և իր թիմը չեն սկսի քարոզարշավը:

«Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ այս առումով իրավիճակը չի փոխվել: Մենք չենք ուզում խաբել և մասնակցել քարոզարշավին, դա կլինի հերթական կեղծարարության կրկնությունը: Պետք է վերջապես հրաժարվենք ստից և կեղծիքից և թույլ տանք, որ ժողովուրդը իշխանություն ձևավորի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Մելիքյանը: Նա նշեց, որ պետք է ժողովրդին դուրս բերել հուսալքության և բարոյալքության վիճակից: Նա նաև նկատեց, որ Հայաստանում արդարադատության համակարգը մեռած է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---