2014թ. Օլիմպիադայի ջահի արտաքին տեսքը բուռն բանավեճի առարկա է դարձել

2014թ. Օլիմպիադայի ջահի արտաքին տեսքը բուռն բանավեճի առարկա է դարձել

PanARMENIAN.Net - Չեն դադարում վեճերը Սոչի-2014 օլիմպիական ջահի դիզայնի շուրջ: Ջահի արտաքին տեսքը բուռն բանավեճի առարկա է դարձել:

Բանը նրանում է, որ «Հրեղեն հավքի փետուրը», որ ներկայացվեց անցած շաբաթ Մոսկվայում, շատ է հիշեցնում դեռ ԽՍՀՄ ժամանակներից հայտնի օղու բրենդի առաջին տառը: Որպես օրինակ բլոգերները բերում են Մոլդովայի գյուղնախարարության Կիևի գինու գործարանի պիտակների վրայի պատկերը:

Հեղինակները բնութագրում են ջահը որպես ավանդույթի և արդիականության խաչաձևում, քանի որ արտաքին տեսքի մեջ նշմարում է Հրեղեն հավքի փետուրը, որը ծանոթ է բոլորին մանկությունից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---