ՀԾԿՀ-ն պարտավորեցրել է «ԱրմենՏելին», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին և Օրանժ Արմենիային 18 բնակավայրեր ապահովել բջջային կապով և ինտերնետով

ՀԾԿՀ-ն պարտավորեցրել է «ԱրմենՏելին», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին և Օրանժ Արմենիային 18 բնակավայրեր ապահովել բջջային կապով և ինտերնետով

PanARMENIAN.Net - ԱրմենՏել, Ղ-Տելեկոմ (ՎիվաՍել-ՄՏՍ) և Օրանժ Արմենիա ընկերությունները մինչև 2014թ. հունվարի 23-ը ՀՀ 18 բնակավայրերում և միջպետական ավտոճանապարհային առանձին հատվածներում, որոնք GSM ծածկույթի բացակայության պատճառով զրկված են շարժական բջջային կապի ծառայությունից, պետք է ապահովեն շարժական հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը:

Մոտավոր հաշվարկներով՝ օպերատորները պետք է $0,7-1 մլն-ի ներդրումներ կատարեն։

Այս մասին ասվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված`ԱրմենՏել, Ղ-Տելեկոմ և Օրանժ Արմենիա ՓԲԸ-ների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին որոշման նախագծում:

ԱրմենՏել, Ղ-Տելեկոմ և Օրանժ Արմենիա ՓԲԸ-ներից յուրաքանչյուրին հանրային շարժական բջջային կապի ծածկույթով ապահովելու համար ենթակա բնակավայրերը 6-ն են:

ԱրմենՏել` Գեղարքունիքի մարզի Անտառամեջ, Կալավան, Բարեպատ, Ներքին Շորժա, Վերին Շորժա և Վայոց ձորի մարզի Մոզրով:

Ղ-Տելեկոմ` Լոռու մարզի Հալավար, Հայդարլի, Սյունիքի մարզի Թանահատ, Վայոց ձորի մարզի Գնիշիկ, Հորս և Տավուշի մարզի Գողատափ;

Օրանժ Արմեինա` Լոռու մարզի Կաճաճկուտ, Անտառամուտ, Սյունիքի մարզի Բնունիս, Գեղանուշ, Գոմարան և Դիցմայրի:

Որոշման համաձայն, օպերատորները պարտավորեցվել են նաև մինչև 2013-ի ապրիլի 1-ը միջպետական ավտոճանապարհների հանրային շարժական բջջային կապի ծածկույթ չունեցող հատվածների բացահայտման նպատակով իրականացնել հատուկ աշխատանքներ և ներկայացնել դրանք հանձնաժողովի քննարկմանը:

Ղ-Տելեկոմ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ այս տարվա ընթացքում ընկերությունը չի սահմանափակվելու նշված տարածքներով. «Մենք լինելու ենք նաև նշված 18 գյուղերում, որոնցից երկուսում արդեն կանք` Հալավար և Հորս»:

Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը կարևորել է ծածկույթի ապահովումն ու դրա վերաբերյալ համաձայնության գալը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---