Արշակ Պետրոսյան. Լևոն Արոնյանը կկարողանա իր դիրքերը բարելավել

Արշակ Պետրոսյան. Լևոն Արոնյանը կկարողանա իր դիրքերը բարելավել

PanARMENIAN.Net - Հոլանդական Վեյկ Ան Զեեում շարունակվում է ավանդական շախմատային փառատոնը, որի գլխավոր և երկրոդ մրցաշարերում ելույթ են ունենում Հայաստանի հավաքականի անդամներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ասաց, որ մրցաշարի ավարտից դեռ չորս տուր կա ու Արոնյանը կկարողանա իր դիրքերը բարելավել (Արոնյանն առայժմ զբաղեցնում է 3-րդ տեղը):

«Չպետք է մոռանալ, որ մի քանի ամսից Լևոնը Լոնդոնում պետք է մասնակցի հավակնորդների մրցաշարին, որն անհամեմատ ավելի կարևոր է: Նա պետք է ու կարող է լավ արդյունք ցույց տալ Լոնդոնում, Լևոնն իսկապես պատրաստ է»,- նշեց մարզիչը:

Մովսիսյանի մասին, որը B մրցաշարի առաջատարն է, մարզիչն ասաց, որ նա իսկապես լավ մարզավիճակում է և հաջող է հանդես գալիս. «Սերգեյը երկար ժամանակ լավ արդյունք չէր ունենում ու հիմա ուրախալի է, որ այսպես լավ է մասնակցում: Սերգեյի լավ վիճակը թե իրեն է օգուտ ու թե մեր հավաքականին»:

Վեյկ Ան Զեեի մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---