Թուրքիայի իշխանությունները մտադիր են Ստամբուլում կառուցել աշխարհի խոշորագույն օդանավակայանը

Թուրքիայի իշխանությունները մտադիր են Ստամբուլում կառուցել աշխարհի խոշորագույն օդանավակայանը

PanARMENIAN.Net - Թուրքիան ծրագրում է Ստամբուլում կառուցել աշխարհի խոշորագույն օդանավակայանը, հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը, գրում է MarketWatch-ը:

Նախարարի խոսքով, նոր օդանավակայանը կզբաղեցնի 77մլն քմ տարածք և տարեկան կկարողանա ընդունել 150 մլն ուղևոր:

Տրանսպորտի նախարարությունը կանխատեսում է, որ նախագիծը կարժենա 5,6 մլրդ դոլար: Օդանավակայանը կարող է բացվել 2016թ` շինարարության առաջին փուլի ավարտից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---