ԱԻՇ խմբավորումը Մալիում պատրաստ է խաղաղ բանակցությունների

ԱԻՇ խմբավորումը Մալիում պատրաստ է խաղաղ բանակցությունների

PanARMENIAN.Net - «Ազզվադի իսլամական շարժում» (ԱԻՇ) խմբավորումը, որն անջատվել է «Անսար ադ դինից», Մալիում պատրաստ է խաղաղ բանակցությունների, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

«ԱԻՇ-ը հայտարարում է, որ անջատվում է բոլոր ահաբեկչական խմբերից, դատապարտում է և մերժում է ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած ձև և պարտավորվում է պայքարել դրանց դեմ: Բաղկացած լինելով բացառապես Մալիի բնիկ բնկիչներից, ԱԻՇ-ը հայտարարում է, պատրաստ է գնալ դեպի Մալիի ճգնաժամի խաղաղ կարգավորում»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---