ՀԱՅԱՍՏԱՆԻ« ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին Դուբլինում տեղի կունենա Հարավային Կովկասի երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումը: Հայկական պատվիրակություը բանակցություններում գլխավորում է երկրի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Ինչպես նշել է Տիգրան Թորոսյանը, Դուբլինի հանդիպումը հանդիսանում է երեք երկրների խորհրդարանների խոսնակների Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության շրջանակներում թբիլիսյան բանակցությունների շարունակությունը: Նշենք, որ այդ դեպքում տարածաշրջանի երկրների խորհրդարանների ղեկավարներրը հուշագիր են ստորագրել, որը վկայում է խորհրդարանական նախաձեռնության ձեւաչափը մինչեւ Հարավային Կովկասի երկրների Միջխորհրդարանական Վեհաժողովի ստեղծմում ընդլայնելու կողմերի պատրաստակամության մասին: Թորոսյանի խոսքերով, նման կառույցի ստեղծման հարցը գլխավորը կլինի Դուբլինում այսօր կայանալիք քննարկումների օրակարգում: Թորոսյանի կարծիքով, այդ խնդրի իրագործման համար անհրաժեշտ է հաղթահարել մի շարք բարդ խնդիրներ: Մասնավորապես, նրա խոսքերով, ադրբեջանական պատվիրակության դիրքորոշումը կայանում է նրանում, որ գործնական քայլերն այդ ուղղությաբ կարելի է անել միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: «Հայկական պատվիրակությունը կպնդի, որ մենք այսօր եւետ պատրաստ ենք ակտիվ խորհրդարանական համագործակցության ինչպես Հարավային Կովկասի երկրների մակարդակով, այնպես էլ եվրոպական ինտեգրման գործընթացների շրջանակում: Եվրոպան աջակցում է նման մոտեցմանը, եւ մենք կպահանջենք, որպեսզի եվրոպական կառույցների առաջարկները ընկալվեն ողջ լրջությամբ»,-հայտարարել է Թորոսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---