ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն այցելել է Հունաստանի ազգային պաշտպանության ակադեմիա

ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն այցելել է Հունաստանի ազգային պաշտպանության ակադեմիա

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը այցելեց Հունաստանի ազգային պաշտպանության ակադեմիա, ուր հանդես եկավ ակադեմիայի ունկնդիր բարձրաստիճան սպաների համար նախատեսված «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անվտանգության մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները, հայ-հունական հարաբերությունների արդի փուլը, երկու երկրների ռազմական համագործակցությունը, պատասխանեց ներկաների հարցերին:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ ակադեմիայի պետ գեներալ-մայոր Գեորգիոս Սպիրոպուլոսը, որը նաև նշեց, որ անձամբ է ներգրավված եղել հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում և այցելել է Հայաստան:

Դեսպան Գ. Ղալաչյանը գեներալ-մայոր Սպիրոպուլոսի ուղեկցությամբ շրջայց կատարեց ակադեմիայում:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---