ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի պալատը հաշվետվություն կներկայացնի կոռուպցիոն սկանդալների մասին

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի պալատը հաշվետվություն կներկայացնի կոռուպցիոն սկանդալների մասին

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն խնդրել է էթիկայի հարցերով հանձնաժողովի քննչական պալատի ղեկավար Մայքլ Գարսիային մինչև 2013-ի մարտը հաշվետվություն ներկայացնել կազմակերպությունում կոռուպցիոն սկանդալների գործի մասին, հաղորդում է ԱՊ-ը:

ՖԻՖԱ-ն հանձնարարել է Գարսիային մանրամասն հետազոտել 2001-ին ISL մարքեթինգային ընկերության սնանկությունը և որոշում կայացնել, թե անհրաժեշտ է արդյոք դատական գործ հարուցել մասնակից պաշտոնյաների նկատմամբ:

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժին, ով գլխավորել է կազմակերպությունը 1974-1998թթ., և նրա փեսային` ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Ռիկարդո Տեյշեյրային, կասկածում են բազմամիլիոն կաշառքներ վերցնելու մեջ` ISL ընկերությանը ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի հեռարձակման իրավունքը տրամադրելու համար:

Գարսիան պետք է հայտարարի իր որոշումը մարտի 20-21-ին, երբ Ցյուրիխում կկայանա գործադիր կոմիտեի նիստը: Ենթադրվում է, որ հետագայում նա կկենտրոնանա 2018-ի և 2022-ի աշխարհի առաջնություններն ընդունող երկրների ընտրության արդարության ստուգումների վրա, որոնք բաժին են ընկել համապատասխանաբար Ռուսաստանին և Քաթարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---