«Զենիթը» մտահոգված է նոր մարզադաշտի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով

«Զենիթը» մտահոգված է նոր մարզադաշտի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով

PanARMENIAN.Net - «Զենիթ» ֆուտբոլային ակումբն անհանգստացած է Սանկտ Պետերբուրգում նոր մարզադաշտի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով, որը կարող է շահագործման չհանձնվել նշված ժամկետում:

Ինչպես հաղորդում է «Ռ-Սպորտը», «Զենիթի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Միտրոֆանովն ասել է, որ եթե օբյեկտն ամենասկզբից կառուցեր «Զենիթ» ՖԱ-ն, ապա նրա շինարարությունն ավարտված կլիներ:

«Մենք ընդհանուր առմամբ մտահոգված ենք շինարարության ճակատագրով, քանի որ ներկա պահին ոչ մի նախադրյալ չկա նրա համար, որ մարզադաշտը կկառուցվի նշված ժամկետում և միաժամանակ կհամապատասխանի շինարարության ժամանակակից նորմերին»,- ասել է Միտրոֆանովը:

Ռուսաստանը կընդունի 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---