Փհենյանը սպառնում է Սեուլին, եթե վերջինս միանա ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներին

Փհենյանը սպառնում է Սեուլին, եթե վերջինս միանա ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան սպառնում է Հարավային Կորեային նրա դեմ կոնկրետ կոշտ միջոցներ կիրառել, եթե վերջինս միանա ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հրթիռի գործարկումը Հյուսիսային Կորեայում և խստացնում է ՀԿԺՀ դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ որոշման օգտին է քվեարկել նույնիսկ Չինաստանը, որն ավանդաբար սատարում էր Հյուսիսային Կորեային:

Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ն արգելել էր Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռներ գործարկել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---