ԳԵՐՄԱՆԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԵՄ ԱՆԴԱՄ

PanARMENIAN.Net - Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության (CDU) փոխնախագահ Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ ոչ մի պարագայում Թուրքիան Եվրամիության անդամը չպետք է դառնա: Նրա խոսքերով, ԵՄ-ն չպետք է ընդարձակվի ավելին, քան Եվրոպական աշխարհամասի սահմաններն են: «Այդ պատճառով, Թուրքիան, որի տարածքի մեծ մասը Եվրոպայից դուրս է, չի կարող անդամակցել ԵՄ-ին», ասել է նա: Շոյբլեն ասել է, որ Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները չեն կարող սկսվել մինչեւ այդ երկիրը պաշտոնապես չճանաչի Կիպրոսի անկախությունը: ԵՄ անդամակցության հարցում Թուրքիային ասվող «ոչը» բոլորովին էլ չի նշանակում, թե Եվրոպան թշնամական ուղերձ է հղում իսլամական աշխարհին, կամ էլ ցանկանում է անհանգստացնել ԱՄՆ-ին: Նա ասել է նաեւ, որ անգամ Եվրոպայի սահմաններում գտնվող Ուկրաինայի ԵՄ անդամակցությունը, ժամանակավորապես, պետք է հանվի ԵՄ օրակարգից, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---