ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՏԱՔՍԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԸՆԿԵՐԱՑԱԾ ԹԱԼԻՇԻՆ

PanARMENIAN.Net - Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ադրբեջանի թալիշներին ներկայացնող «Թալիշ» թերթի գլխավոր խմբագիր Ֆահրադդին Աբբասզադեն մասնակցել է մայիսին թալիշների խնդիրներին նվիրված երեւանյան գիտաժողովին եւ հայերին թալիշների «բարեկամ ու եղբայրներ» համարել, Լենքորանում, որը համարվում է 1992 թ-ին թալիշների կողմից հռչակված Թալիշ-Մուղանական հանրապետության մայրաքաղաքը, ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել: Ադրբեջանական «Ուչ նոքտա» թերթը հայտնել է, որ հանրահավաքի մասնակիցները իշխանություններից պահանջել են Աբբասզադեին Ադրբեջանից արտաքսել Հայաստան: «Հայերի հետ բարեկամացած թալիշ առաջնորդը «տեղ չունի իրենց կողքին եւ պետք է հեռանա տարածաշրջանից»,-հայտարարել են հավաքվածները, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---