ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱԳԱՏԷ-Ի ՂԵԿԱՎԱՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Միջուկային էներգիայի գծով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Մոհամմադ Էլ Բարադեյին, տեղեկացնու-մ է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի էներգետիկ ոլորտի խնդիրներին եւ զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն, ընդգծելով Հայաստանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության կարեւորությունը, քննարկել են Հայաստանի ատոմակայանի անվտանգության, առավել արդյունավետ աշխատանքի ապահովման, նաեւ էներգիայի այլ աղբյուրների օգտագործման խնդիրներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---