Բրազիլիայում գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի զոհ է դարձել 200 մարդ

Բրազիլիայում գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի զոհ է դարձել 200 մարդ

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Բրազիլիայի հարավում տեղակայված Սանտա-Մարիա քաղաքի գիշերային ակումբում հրդեհի արդյունքում զոհերի թիվը հասել է 200-ի, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը՝ հղելով ոստիկանությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 90 զոհերի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ակումբում, որտեղ կար մոտ 2 հազար մարդ, հրդեհի պատճառ է դարձել հրավառության սխալ կիրառումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---