Հայաստանում այս տարվանից կգործի ՀԱՊԿ ակադեմիան

Հայաստանում այս տարվանից կգործի ՀԱՊԿ ակադեմիան

PanARMENIAN.Net - Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենաակտիվ անդամներից է և միշտ հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնություններով: Այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այսօր Երևանում ՀՀ ԱԱԽ քարտուղարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ստորագրեցին Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման մասին համաձայնագիրը, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ-ի ապարատի միջև համագործակցության հուշագիր: ՀԱՊԿ ակադեմիան պետք է գործի այս տարվանից, ՀԱՊԿ քարտուղարությունից արդեն ժամանել են մասնագետներ, մշակվել են ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության աշխատանքների հետ կապված հարցեր:

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ԱԱԽ քարտուղարը մեծապես կարևորում են ՀՀ-ի գործունեությունը և ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում»,-ասաց Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ-ի ստեղծվելիք ակադեմիան, ըստ Նիկոլայ Բորդյուժայի, վերլուծական կենտրոն է լինելու` քաղաքագետների պատրաստման, ինչպես նաև ռազմական վերապատրաստման համար: Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի տարածքում կստեղծվեն ռազմական ձեռնարկություններ, որոնք կսպասարկեն ՀՀ Զինված ուժերը:

Նիկոլայ Բորդյուժան հայտնեց, որ վաղը քննարկվելու են ՀՀ և ՀԱՊԿ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին հարցերը: ՀԱՊԿ քարտուղարը նկատեց, որ ՀՀ տարածքում որոշ ռազմատեխնիկական սպասարկման կենտրոններ արդեն իսկ գործում են, իսկ որոշ ձեռնարկություններ գտնվում են շինարարության փուլում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---