Իսլամիստներից ազատված Թիմբուքտու քաղաքի բնակիչները կողոպտում էին «մեղսակից ահաբեկիչներին»

Իսլամիստներից ազատված Թիմբուքտու քաղաքի բնակիչները կողոպտում էին «մեղսակից ահաբեկիչներին»

PanARMENIAN.Net - Մալիի հյուսիսում իսլամիստներից ազատված Թիմբուքտու քաղաքի բնակիչները կողոպտում էին խանութները, որոնք նրանց կարծիքով պատկանում են «մեղսակից ահաբեկիչների», երեքշաբթի օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Երկուշաբթի օրը Մալիի և Ֆրանսիայի զինվորականները գրավել են Թիմբուքտուն: Քաղաքն ահաբեկիչների վերահսկողության տակ է եղել 10 ամիս: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկրում իրավիճակը սրվել է վերջին շաբաթներին. ծայրահեղական խմբավորումների գրոհայինները սկսել են հարձակվել երկրի կենտրոնական հատվածում տեղակայված կառավարական զորքերի դիրքերի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---