ՍԿՍՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԲԱԹՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Առաջին շարասյունը` ռազմական տեխնիկայով բեռնված 9 մեքենաներով այսօր հեռացել է Բաթումիում տեղակայված 12-րդ ռուսաստանյան ռազմակայանի տարածքից: Ներկայումս այն գտնվում է Արեւմտյան Վրաստանում: Ինչպես տեղեկացրել են Անդրկովկասում Ռուսաստանյան զորախմբերի հրամանատարությունում, հավանական է, որ հուլիսի 31-ի առավոտյան ռազական շարասյունը ժամանի Վլադիկովկաս: Շարասյունը շարժվում է Բաթումի- Քութաիսի-Խաշուրի-Վլադիկովկաս երթուղով: Շարասյան անվտանգությունն ապահովում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Սպառազինության դուրսբերումն անցնում է հանգիստ իրավիճակում: Հիշեցնենք, որ դուրսբերումը կատարվում է Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների դիմումների հիման վրա` ստորագրված մայիսի 30-ին Մոսկվայում: Ըստ այդ փաստաթղթի` մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը Բաթումիի ռազմակայանից դուրս կբերվի 40 միավոր ծանր զրահատեխնիկա, այդ թվում նաեւ 20 տանկ: Զրահատեխնիկան Ռուսաստան կտեղափոխվի ռազմական նավերով, բեռնումը կսկսվի Գոնիոյի (Աջարիա) հրաձգարանում օգոստոսի 8-9-ին: Ռազմակայանի ամբողջությամբ դուրսբերումը կավարտվի 2008 թվականի ընթացքում: Բացի այդ, 2005 թվականի օգոստոսի 4-5-ին երկու մեծ դեսանտային նավերով Բաթումիում եւ Ախալքակում տեղակայված ռուսաստանյան ռազմակայաններից, ավել համալրման ծրագրի համապատասխան, Գյումրիի 102-րդ ռուսաստանյան ռազմակայան կտեղափոխվի 40 միավոր տեխնիկա` 20 տանկ, 10 զենիթային-հրթիռային «Կուբ» համակարգ, 5 ԶՀՊՄ-2 եւ 5 «Շիլկա» զենիթային ինքնագնաց հրանոթներ: Պետք է նշել, որ դեռ երեկ հայտնի չէր, թե երբ ռուսաստանյան տեխնիկան դուրս կգա Վրաստանից: Ամեն ինչ արդեն պատրաստ էր դուրսբերման սկսելուն, սակայն վերջին պահին պարզվել է, որ վարորդները, որոնք պետք է Վրաստան վերադառնան, վիզա չունեն: Բացի այդ, պարզվել է, որ չկա ռազմական տեխնիկայի դուրսբերման թույլտվություն: Այդ խնդիրների պատճառով, նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարարությունում ռուսաստանյան եւ վրացական կողմերի միջեւ սկսվել են շուտափույթ բանակցություններ: Ամենայն հավանականությամբ, խնդիրները լուծվել են, տեղեկացնում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---