Հայաստան- Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպումը Հայաստանում եթեր չի հեռարձակվի

Հայաստան- Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպումը Հայաստանում եթեր չի հեռարձակվի

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է «Արմենիա» հեռուստաընկերության սպորտային բաժնի տնօրինությունը, Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը չի ցուցադրվի:

«Հայաստան-Լուքսեմբուրգ ընկերական հանդիպումը չի հեռարձակվելու ոչ մի հեռուստաալիքով, քանի որ խաղը չի նկարահանվելու եվրոպական ոչ մի հեռարձակող կազմակերպության կողմից, և ազդանշանը չի բարձրացվելու արբանյակ: Գտնում ենք, որ մեր ֆուտբոլասերները, շատ լավ հասկանում են խնդիրները և ըմբռնումով են մոտենում հարցին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ «Արմենիա TV»-ն 2012 թվականից ձեռք բերեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների ցուցադրման իրավունքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---