ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հարձակումն Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հարձակումն Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է հարձակումն Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել են: ԱԽ-ն ցավակցել է «ստոր հարձակման» զոհերի ընտանիքներին՝ կարևորելով պայքարն ահաբեկչության դեմ: Ըստ պաշտոնական տվյալերի, մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկը ԱՄՆ վիզաների բաժնի մուտքի մոտ:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ տվյալ պահին ԱՄՆ-ում չգիտեն, թե ով է պատասխանատու ահաբեկչության համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---