Յուրա Մովսիսյանն առաջին գոլն է խփել «Սպարտակի» կազմում

Յուրա Մովսիսյանն առաջին գոլն է խփել «Սպարտակի» կազմում

PanARMENIAN.Net - Յուրա Մովսիսյանն իր առաջին հանդիպումն է անցկացրել մոսկովյան «Սպարտակի» կազմում: Արաբական Էմիրություններում երկրորդ ստուգողական խաղում «Սպարտակը» հաղթել է տեղական «Ալ Դաֆրա» ակումբին 2:0 հաշվով:

Առաջինը հաշիվը բացեց Դինիյար Բիլյալետդինովը: Երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկան միանգամից 8 նորեկներ: Ինչպես և նախատեսված էր, հարձակվողներ Յուրա Մովսիսյանը, Ուորիսն ու Կոզլովը 30-ական րոպե անցկացրեցին դաշտում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

81-րդ րոպեին Մովսիսյանը դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է դարպասի հեռավոր անկյունը, ավարտին հասցնելով Բիլյալետդինովի և Կիրիլ Կոմբարովի մասնակցությամբ կոմբինացիան: Հանդիպման վերջում Մովսիսյանը կարող էր երկրորդ գնդակն ուղարկել հակառակորդրի դարպասը, սակայն նրա հարվածը կարողացավ ետ մղել դարպասից դուրս եկած դարպասապահը:

Մովսիսյանը փոքր վնասվածք է ստացել, սակայն բուժօգնություն ստանալուց հետո, վերադարձել է դաշտ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---