Հիլարի Քլինթոնն իր կայքն է բացել

Հիլարի Քլինթոնն իր կայքն է բացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հեռացավ պաշտոնից հունվարի վերջում, սեփական կայքն է բացել HillaryClintonOffice.com. հասեցով:

Այժմ կայքում ներկայացված է միայն Քլինթոնի լուսանկարը և նախկին պետքարտուղարին հարցեր ուղղելու կարգը: Ըստ գրանցման տվյալների, կայքը ստեղծվել է հունվարի 31-ին և վերջին անգամ խմբագրվել է կիրակի օրը:

HillaryClinton.com հասցեն Քլինթոնը գրանցել է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, այժմ հարցումները դեպի նոր կայք են տանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---