ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության համատեքստում պաշտոնական Երեւանը դրական է գնահատում Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումների հետագա մերձեցումը եւ համագործակցության զարգացումը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով` Երեւանում դրական են վերաբերվում նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական շփումներին: «Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը` կարելի է հուսալ, որ Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումների հետագա մերձեցումը կարող է լավ միջնորդական պաշար ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները լուծելու համար»,- հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Միեւնույն ժամանակ Վ.Սողոմոնյանը հերթական անգամ հիշեցրել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը թուրքական կողմի հետ հակասությունները հաղթահարելու հարցում: «Մենք պատրաստ ենք ամենաբարձր մակարդակով երկխոսություն սկսել, նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց որեւէ նախապայմանի»,- նշել է մամուլի քարտուղարը: Նա նաեւ ավելացրել է, որ նման դիրքորոշումը տրամաբանորեն համապատասխանում է Հայաստանի նախագահի այն կարծիքին, որը նա արտահայտել է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի նշման օրերին: «Մենք ցավով ենք հիշում այդ իրադարձությունները, բայց առանց ատելության»,- նշել էր այն ժամանակ նախագահը: «Կարծում եմ` հենց նման դիրքորոշումն է բացատրում մեր պատրաստակամությունը` երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, սակայն միաժամանակ չմոռանալ զոհերի հիշատակը եւ 1915 թվականի իրադարձություններն անվանել Ցեղասպանություն»,- նշել է Վ.Սողոմոնյանը, տեղեկացնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---