Արթուր Սարկիսով. Լյուքսեմբուրգի հետ անհաջող խաղացինք, քանի որ պետք է հաղթեինք

Արթուր Սարկիսով. Լյուքսեմբուրգի հետ անհաջող խաղացինք, քանի որ պետք է հաղթեինք

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն արդեն միացել է «Վոլգային»: Նա հավաքականի կազմում Վալանսում մասնակցել է Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղին, որոն ավարտվել է 1:1 հաշվով:

Հարձակվողը խոստովանել է, որ Լյուքսեմբուրգի հետ անհաջող են խաղացել, քանի որ պետք է հաղթեին: «Թիմում մի քանի նորեկներ կային, և առաջին հանդիպման անհանգստությունն ազդեց և նրանց, և թիմի ընդհանուր խաղի վրա: Բայց տղաները փորձում էին, չեմ կարող ասել, թե կոպիտ սխալներ են թույլ տվել: Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է, և նրանք կուժեղացնեն Հայաստանի ընտրանին»,- Սարկիսովի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստն ուրախ է, որ միացել է «Վոլգային», քանի որ արդեն կարոտել է իր թիմակիցներին: Փետրվարի 8-ին նրա թիմը առաջին ընկերական հանդիպումն է անցկացնելու երկրորդ հավաքի շրջանակներում, մրցակիցն է լինելու չեխական «Բաումիտ-Յաբլոնեցը». «Եթե այս խաղում հանդես գամ, կաշխատեմ ողջ ուժով»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---