2013-14թթ. տեղի կունենա ձյուդոյի հավաքականի անդամների ընտրությունը

2013-14թթ. տեղի կունենա ձյուդոյի հավաքականի անդամների ընտրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկվել է ձյուդոյի ֆեդերացիայի նախաօլիմպիական քառամյա ծրագիրը:

2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագիրը բաժանվել է երեք փուլի՝ 2013-14թթ. ընթացքում տեղի է ունենալու ազգային հավաքական թիմի անդամների թեկնածուների ընտրությունը, հաջորդ երկու տարիների ընթացքում տեղի են ունենալու հավաքական թիմերի վերջնական հաստատման և կայացման գործընթացները: Ըստ ներկայացված տեղեկատվության, հավաքական թիմի թեկնածուների ընտրությունը կատարվելու է հանրապետական և միջազգային մրցաշարերում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա:

Նախատեսվում է այս տարի մարզումների ընդհանուր ժամերի քանակը հասցնել 1420-ի, հաջորդ 2014թ.՝ 1580 ժամի, իսկ 2015թ. և 2016թ. (մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը) ընթացքում՝ համապատասխանաբար 1640 ժամի և 990 ժամի, տեղեկացնում է նախարարության կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---