ՌԴ ԱԻՆ-ը հսկողության տակ կառնի Սոչիի բոլոր օլիմպիական օբյեկտները

ՌԴ ԱԻՆ-ը հսկողության տակ կառնի Սոչիի բոլոր օլիմպիական օբյեկտները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԻՆ-ը հսկուղության տակ կառնի Սոչիի բոլոր օլիմպիական օբյեկտները, այդ թվում ավիացիայի շնորհիվ: Ահազանգերի արձագանքման ժամանակը կկրճատվի 30-40 տոկոսով: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հայտնել ԱԻՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Ռոսսիուսը:

«Օլիմպիական օբյեկտների անվտանգության ապահովման համար կներառվի 1,4 հազար մարդ, որոնք կունենան 200 միավոր արդիական զենք, այդ թվում նաև ուղղաթիռներ»,-ասել է Ռոսսիուսը: Նա նշել է, որ 550 մարդ կհերթապահի լեռնային հատվածում, 440-ը՝ ափամերձ տարածքում, 420-ը՝ Սոչիում:

Օլիմպիադայի ժամանակ կգործի նաև հատուկ շարժական հրշեջ-փրկարարական մոտոստորաբաժանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---