ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վ.Օսկանյանը ընդունեց Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթի երկրամասի մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերտցին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշեցին մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում երկկողմ արդյունավետ համագործակցությունը, որին էապես նպաստել են այդ ոլորտների վերաբերյալ ստորագրված մի շարք երկկողմ իրավական փաստաթղթերը: Յան-Հենդրիկ Օլբերտցը պատմել է սեպտեմբերի 3-7-ը Հայաստանում անցկացվող Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային շաբաթի մասին, որի շրջանակներում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, կինոցուցադրումներ, ինչպես անեւ հայ-գերմանական գիտաժողով` պատմաբանների եւ հայագետների մասնակցությամբ: Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել գիտնականների, ուսանողների, ուսուցիչների եւ դպրոցականների միջեւ իրականացվող փոխանակումների բազմազան ծրագրերը, Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) արդյունավետ գործունեությունը: Սաքսոնիա-Անհալթի երկրամասի մշակույթի նախարարի Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի, մշակույթի եւ երտասարդության հարցերի նախարար Հ. Հովեյանի, կրթության եւ գիտության նախարար Ս. Երիցյանի հետ: Այցի ընթացում նախատեսված է ստորագրել համաձայնագիր մշակույթի, կրթության եւ գիտության բնագառավներում համագործակցության մասին»:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---