ԱՄՆ-ն ոչնչացման ենթակա ահաբեկիչների ցոիցակում կարող է ընդգրկել Մահտար Բելմոհտարին

ԱՄՆ-ն ոչնչացման ենթակա ահաբեկիչների ցոիցակում կարող է ընդգրկել  Մահտար Բելմոհտարին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմի մի շարք անդամներ դիտարկում են ոչնչացման ենթակա ահաբեկիչների ցուցակում Մահտար Բելմոհտարին ընդգրկելու հարցը: Վերջինս Ալժիրում նավթագազային ձեռնարկությունում պատանդներ վերցրած «Արյունով ստորագրածները» խմբավորման ղեկավարն է, հայտնում է Wall Street Journal-ը՝ վարչակազմում սեփական աղբյուրների վրա հղումով:

«Արյունով ստորագրածները» խմբավորումը հարյուրավոր պատանդների էր վերցրել, որոնք 8 երկրների քաղաքացիներ էին, այդ թվում երեքը ԱՄՆ քաղաքացիներ:

Եթե Բելմոհտարն ընդգրկվի ցուցակում, ԱՄՆ-ն կարող է ավելցնել իր ներկայությունը Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում և անօդաչու սարքեր օգտագործի այդ շրջանում ծայրահեղականների բազաների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---