Դավիթ Մանոյանը հնարավոր է մասնակցի Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին

Դավիթ Մանոյանը հնարավոր է մասնակցի  Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը «Փյունիկի» հետ մեկնել է Անթալիա, որտեղ կմասնակցի իր թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքին: Բացի այդ, եթե ամեն ինչ ընթանա բարեհաջող, Մանոյանը հնարավոր է մասնակցի նաև մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպման նախապատրաստական հավաքին:

Մանոյանը վնասվածք էր ստացել դեռևս 2012 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ:

Նա վերջին ամիսներին բուժվում էր Գերմանիայում: Չնայած բժիշկները նախապես նշում էին, որ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 4-5 ամիս, սակայն, նրա վերականգնումն ընթանում է սպասվածից ավելի արագ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---