Հայաստանում հեծանվասպորտի մրցաշրջանի բացումը կայանալու է մարտի 8-ին

Հայաստանում  հեծանվասպորտի մրցաշրջանի բացումը կայանալու է մարտի 8-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը Իջևանում անցկացրել է 15-օրյա հավաք, որին մասնակցել են 10 մարզիկներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք նախապատրաստվել են այս տարվա մրցաշրջանի բացմանը:

Իսկ բացումը կայանալու է մարտի 8-10-ը Էջմիածնի խճուղում, իսկ այնուհետև` հեծանվահրապարակում: Մայիսին անցկացվելու են Հայաստանի խճուղային և հեծանվահրապարակի առաջնությունները:

«Առաջին միջազգային մրցաշարը, որտեղ մենք մասնակցելու ենք, կայանալու է հունիսին Հոլանդիայում: Այն կոչվում է պատանեկան Օլիմպիական օրեր: Հուլիսի 9-13-ը Պորտուգալիայում անցկացվելու է հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունը, իսկ հուլիսի 18-ից Չեխիայում մեկնարկելու է խճուղային առաջնությունը»,- ասաց նա:

Այդ մրցաշարերից հետո Հայաստանի ընտրանին կրկին հավաք է անցկացնելու և պատրաստվելու է աշխարհի առաջնությանը, որն ընդունելու է Շոտլանդիան:

«Մրցութային ծրագրում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, եթե հովանավորներ լինեն, կկարողանանք ավելի շատ մրցաշարերի մասնակցել, դա հնարավորություն կտա մեր հեծանվորդներին փորձ ձեռք բերել»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---