Լիբիան փակում է սահմանները Եգիպտոսի ու Թունիսի հետ

Լիբիան փակում է սահմանները Եգիպտոսի ու Թունիսի հետ

PanARMENIAN.Net - Լիբիայի վարչպետ Ալի Զեյդանը փետրվարի 11-ին հայտարարեց, որ երկիրը կփակի իր սահմանները Եգիպտոսի ու Թունիսի հետ 5 օրով, փետրվարի 14-18-ը: Նման որոշման պատճառը հատուկ զգուշության անհրաժեշտությունն է Քադդաֆիի դեմ ապստամբության երկրորդ տարելիցի շեմին: Թեև ապստամբությունը սկսվել է փետրվարի 17-ին, տոնակատարությունները կսկսվեն արդեն փետրվարի 15-ին:

Լիբիացիներից շատերը, հատկապես արևելքում, մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել կառավարության դեմ, որն ըստ նրանց, մինչ օրս չի կարողանաում ապահովել լիբիացիների անվտանգությունն ու սահմանադրություն գրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---