Կ. Մանոյան. Աքրամ Այլիսլիին հետապնդելով փորձում են ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից

Կ. Մանոյան. Աքրամ Այլիսլիին հետապնդելով փորձում են ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Ադրբեջանում հակահայկական մթնոլորտը ստեղծվում և սնուցվում է իշխանությունների կողմից: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հասցեին Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած սպառնալիքներին: Ինչպես հայտնի է, գրողը հրատարակել է «Քարե երազներ» ստեղծագործությունը, որում, ինչպես ինքն է ասում, պատմում է այն մասին, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են ապրել միասին: Ստեղծագործության հրատարակումից հետո նրան զրկել են «ժողովրդական գրող» կոչումից և նախագահական թոշակից: Նրա կինն ու որդին հեռացվել են աշխատանքից: Քննարկվում է նույնիսկ գրողին Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը:

«Ադրբեջանի իշխանությունները նման գործողություններով փորձում են հասարակության և բնակչության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Միջազգային լրատվամիջոցները ևս սկսել են ուշադրություն դարձնել այդ հարցին: Շատ կարևոր է հաշվի առնել այն, որ Ադրբեջանը միայն ցույց է տալիս, թե արհամարհում է միջազգային հանրությանը, իրականում միջազգային կարծիքը զգալի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա՝ հատկապես Հունգարիայի իշխանությունների հետ ամոթալի գործարքի հետևանքով ստեղծված իրավիճակից հետո», - ասաց Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ անվտանգության համակարգերի պատասխանատու ԱՄՆ-ի ներկայացուցիչների կողմից Ադրբեջանը ճանաչվել է ժողովրդավարության այնքան դեֆիցիտ ունեցող երկրներից, որ հետագայում դա կարող է դառնալ երկրում իրադրության ապակայունացման պատճառ:

Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսիլիի գրքի շուրջ կրքերը գնալով թեժանում են: «Ժամանակակից մուսավաթ» ուղղափառ կուսակցության ներկայացուցիչներն արդեն հասցրել են հայտարարել, որ կպարգևատրեն նրան, ով կկտրի գրողի ականջը: Այլիսիլին իր հերթին հայտարարել է, որ սովորական քաղաքացիները համոզված են, որ կարելի է խաղաղ ապրել հայերի հետ, մինչդեռ իշխանությունները ատելություն են քարոզում, իսկ իր վեպը դեմ է պաշտոնական քաղաքականությանը: Իր նկատմամբ սկսված հալածանքները Այլիսլին համեմատում է ստալինյան ժամանակների հետ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---