Բաքվում վստահ են, որ Կրեմլը ցանկանում է նոր մարդու տեսնել Ադրբեջանի նախագահի պաշտոնում

Բաքվում վստահ են, որ Կրեմլը ցանկանում է նոր մարդու տեսնել Ադրբեջանի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում տեղի ունեցած մի շարք բողոքի ակցիաներից հետո փորձագետները տարբեր վարկածներ առաջ քաշեցին պատճառների վերաբերյալ: Շատերը հակված են դա բացատրելու Ադրբեջանում իշխանափոխության հասնելու ՌԴ ծրագրերի հետ: Ազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Նատիգ Միրին կարծում է, որ Ռուսաստանը ցանկանում է իշխանափոխության հասնել Ադրբեջանում, սակայն խոսքը ոչ թե ռեժիմի, այլ առաջին դեմքի փոփոխության մասին է:

«Իրականում, Կրեմլը ցանկանում է նոր մարդու տեսնել Ադրբեջանի նախագահի պաշտոնում: Դա կապված է նրա հետ, որ վերջին տարիներին Իլհամ Ալիևը ավելի շատ դեպի Արևմուտք է կողմնորոշված: Այդ ամենը չի կարող չնյարդայնացնել Կրեմլին: Ռուսաստանը մյուս գերտերությունների հետ միասին պատրաստվում է Ադրբեջանի նախագահական ընտրություններին 2013թ. հոկտեմբերի 16-ին»,-ասել է Միրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---