Բուենոս Այրեսը, Գլազգոն և Մեդելինը պայքարում են պատանեկան Օլիմպիադայի անցկացման համար

Բուենոս Այրեսը, Գլազգոն և Մեդելինը պայքարում են պատանեկան Օլիմպիադայի անցկացման համար

PanARMENIAN.Net - Միջազգային Օլիմպիական կոմիտեն 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի անցկացման համար թեկնածու քաղաքներ է ընտրել Բուենոս Այրեսը, Գլազգոն և Մեդելինը:

ՄՕԿ-ը հայտարարել է, որ նախնական փուլից դուրս են մնացել Գվադալահարան և Ռոտերդամը, տեղեկացնում է «РИА Новости»: 2018-ի խաղերի մայրաքաղաքի անունը պարզ կդառնա հուլիսի 4-ին Լոզանում: Առաջին անգամ պատանեկան ամառային խաղերը կայացել են 2010-ին Սինգապուրում: 2014-ին Օլիմպիադան կանցնի չինական Նանկինում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---