ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՀԵՌԱՆԿԱՐ

PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն սեպտեմբերի 14-ին այցելել է Երեւանի Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան (ՌՀՀ): Նշենք, որ Մատվիենկոն նախօրեին է ժամանել Երեւան` Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում Սանքտ Պետերբուրգի օրերին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:Համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումից հետո, ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը Վալենտինա Մատվիենկոյին է հանձնել հրապարակման 1000-ամյակին նվիրված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն: Սանքտ Պետերբուրգի նահանգապետի պատվին համալսարանի ուսանողները նախապատրաստել էին մշակութային ծրագիր: Հանդես գալով հավաքվածների առջեւ, Վալենտինա Մատվիենկոն նշել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերը «հանրապետության տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովման գործում»: «Ռուս-հայկական հարաբերություններում նկատվում է համագործակցության մեծ հեռանկար, մասնավորապես, բանկային եւ արդյունաբերական ոլորտներում: Ապրանքաշրջանառությունը Սանքտ Պետերբուրգի եւ Երեւանի միջեւ աճել է 15 տոկոսով` կազմելով 9 մլն դոլար»,-հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանում գործում են ռուսական կապիտալով շուրջ 100 ձեռնարկություններ, իսկ պատվիրակության կազմում ընդգրկված գործարարները իրենց հայ գործընկերների հետ բանակցում են համագործակցության զարգացման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման շուրջ: Նշենք, որ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնավարման տարիներին Սանքտ Պետերբուրգի բյուջեն 2,5 մլրդ դոլարից աճել է մինչեւ 5 մլրդ դոլար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---