Կիպրոսի նախագահի ընտրություններում երկրորդ փուլ կլինի՝ փետրվարի 24-ին

Կիպրոսի նախագահի ընտրություններում երկրորդ փուլ կլինի՝ փետրվարի 24-ին

PanARMENIAN.Net - Նախօրեին հայտնի են դարձել Կիպրոսի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները, թեկնածուներից ոչ մեկը անհրաժեշտ քանակը չի հավաքել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում աջ կենտրոնամետ «Ժողովրդավարական հավաք» կուսակցության թեկնածոի Նիկոս Անաստասիադիսը, որը հիմնական հավակնորդն էր համարվում, պահապնել է բարձր վարկանիշը: 66-ամյա Անաստասիադիսը հավաքել է ձայների 45,3 տոկոսը:

Առաջին փոլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել ձայների կեսից ավելին, Անաստասիադիսը հավաքել է45,3 տոկոսը: Երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Անաստասիադիսի մրցակիցն է ձախակողմյան «ԱԿԵԼ» կուսակցության թեկնածու Ստավրոս Մալասը, որին սատարել է ընտրողների 27 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---