Ուլի Վեգներ. Արթուր Աբրահամն աշխատում է տիտղոսը պահպանելու ուղղությամբ

Ուլի Վեգներ. Արթուր Աբրահամն աշխատում է տիտղոսը պահպանելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն ասել է, որ իրենք մարզվում են Բեռլինում ու պատրաստվում են Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին:

«Մարտի 23-ը սարերի ետևում չէ: Մինչ Մագդեբուրգ մեկնելը Աբրահամը ևս երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի»,-Վեգների խոսքն է մեջբերում boxen.com-ը:

Աբրահամի ու Շտիգլիցի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսին, այն ժամանակ հաղթել է հայ բռնցքամարտիկը:

«Մենք չենք թերագնահատում Շտիգլիցին: Դա ամենամեծ սխալը կլիներ: Շտիգլիցի դեմ մենամարտում մեր մարտավարությունը լավ աշխատեց: Սակայն, մենք աշխատում ենք տիտղոսը պահպանելու ուղղությամբ»,-հավելել է մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---