ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Երեւանում «Հայաստան 2020» ծրագրի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Արտադրողականության եւ մրցակցության աճ. Հայաստանի կայուն զարգացման ռազմավարություն» համաժողովը: Բացման արարողության ընթացքում ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդատու Վահրամ Ներսիսյանը կարդացել է Ռոբերտ Քոչարյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին: Մասնավորապես, ՀՀ ղեկավարի ուղերձում նշվում է. «Նման նախաձեռնություններն օգտակար են մեր երկրի համար: Մենք բարձր ենք գնահատում նախագծի կազմակերպիչների, ղեկավարների եւ մասնակիցների ջանքերը: Հայաստանի կայուն զարգացումը մեր նպատակն է»: Ռ.Քոչարյանը հաջողություններ է մաղթել նաեւ համաժողովի աշխատանքին: Իր հերթին Հայաստանի Ազգային ժողովի խոնակ Արթուր Բաղդասարյանը ՀՀ խորհրդարանի անունից ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ հույս հայտնել, որ «Հայաստան 2020» նախագիծն իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման գործում: Նա նշել է նաեւ, որ «Ընդհանուր առմամբ Հայաստանում ոչ բոլոր ոլորտներում կան ռազմավարական մշակումներ եւ անհրաժեշտ է մշակել ռազմավարություններ, ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին ոլորտներում»:Հեռանկարային ոլորտների շարքում ՀՀ խորհրդարանի խոսնակը նշել է թեթեւ արդյունաբերությունը: Ա.Բաղդասարյանը նաեւ ավելացրել է, որ «անհրաժեշտ է ստեղծել գործարար-պլան, որոշել ոլորտի առաջնությունները, ուսումնասիրել խոչընդոտները եւ մշակել միասնական կոնցեպցիա` ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել Հայաստանը»: Նշենք, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության առանձին սեկտորների զարգացման հեռանկարները, մասնավորապես` ՏՏ, զբոսաշրջության, առողջապահության եւ այլ ոլորտներում: Բացի այդ կվերլուծվեն Հայաստանի եւ Ամերիկայի սոցիոլոգների համատեղ ջանքերով մշակված «Մոտեցումներ Հայաստանի ապագայի վերաբերյալ» հետազոտությունների արդյունքները: Համաժողովի արդյունքում նախատեսված է հետագա գործողությունների ծրագրի մշակում: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են ավելի քան 350 մարդ, այդ թվում` հայ եւ արտասահմանցի խոշոր ձեռներեցներ, իշխանության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---