Ահարոն Ադիբեկյան.Ժողովրդի կիսագրագետ զանգվածն է իր ձայնը վաճառում

Ահարոն Ադիբեկյան.Ժողովրդի կիսագրագետ զանգվածն է իր ձայնը վաճառում

PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանին թվում էր, թե ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի շատ ձայն կտան կանայք, սակայն սխալվեց, կանայք և երիտասարդները ավելի շատ քվեարկել են գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Այս մասին սոցիոլոգն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը ուսումնասիրություն է արել, ըստ որի` նախկին հանրապետականների 6%-ը իր ձայնը տվել է Հովհաննիսյանին, ՀԱԿ-ի ընտրազանգվածից նրա օգտին քվեարկել է 40,56%-ը, ՀՅԴ-ից`38,7%-ը, ՕԵԿ-ից` 29%-ը, ԲՀԿ-ից` 36%-ը, «Ժառանգության» 23%-ը նրան չի ընտրել, իսկ ԲՀԿ-ի ընտրողների 16%-ը, ՕԵԿ-ի` 24%-ը, ՀՅԴ-ի` 10%-ը, «Հանրապետական» կուսակցության 61%-ը քվեարկել է Սարգսյանի օգտին:

Անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրակեղծիքներին`սոցիոլոգը նշել է, որ կիսագրագետ զանգվածն է իր ձայնը վաճառում:

«Ընտրողների զգալի հատվածը բարձրագույն կրթություն ունի և հստակ գիտի, թե ում տա ձայնը, չեմ պատկերացնում, որ կրթված մարդը վաճառի իր ձայնը»,-հավելել է Ադիբեկյանը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---